Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ
Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի՝ Փհենյանում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կշարունակվեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ կապերը կպահպանվեն Պեկինում Շվեյցարիայի դեսպանության, ինչպես նաև Բեռնում Հյուսիսային Կորեայի դեսպանության միջոցով։ «Գրասենյակի փակումը կասկածի տակ չի դնում Շվեյցարիայի և Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները։ Շվեյցարիան կշարունակի երկխոսությունը դիվանագիտական ուղիներով», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Սիլվեն Աստիեի՝ Պեկինում Շվեյցարիայի դեսպանություն վերադառնալու համար։
Նոյեմբերի 25-ին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Աստիեին անցանկալի անձ ճանաչելու և 48 ժամվա ընթացքում երկիրը լքելու պահանջի մասին։ Փհենյանը նրան կանչել էր ԱԳՆ և պահանջել փակել դիվանագիտական գրասենյակը։


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Արհեստական բանականության օրեր Հայաստանում