Մեկնաբանելով Սահմանադրության նոր նախագծի շուրջ քննարկումներն ու այն հայտարարությունները, որ դրա դրույթները թելադրված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներով՝ Գրիգորյանն ընդգծել է, որ վճռորոշ գործոնը պետք է լինի Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը։
«Նախ՝ դա ոչ թե «ալիևյան» Սահմանադրություն է, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Երկրորդ՝ այս Սահմանադրությունը վերջնականապես պետք է հաստատի ժողովուրդը, և հենց ժողովուրդը պետք է դրան գնահատական տա»,- ասել է նա։
Գրիգորյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների հակառակորդները վստահ չեն, որ կկարողանան համոզել քաղաքացիներին աջակցել իրենց դիրքորոշմանը, ուստի վախենում են հարցը քվեարկության դնել։
«Նրանք ասում են, որ ընտրություններում արդյունքների են հասել, բայց միաժամանակ վախենում են դիմել ժողովրդին և հարցնել սահմանադրական փոփոխությունների մասին նրա կարծիքը։ Ես զարմացած եմ. ինչպե՞ս կարող է ընդդիմությունը վախենալ ժողովրդից»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ քաղաքական ուժերն իրավունք ունեն վիճելու նախագծի բովանդակության շուրջ, քննադատելու այն և այլընտրանքներ առաջարկելու։ Սակայն ժողովրդավարական համակարգում հենց քաղաքացիները պետք է որոշեն, թե որ դիրքորոշումն է վայելում հանրության աջակցությունը։
Գրիգորյանը նաև անդրադարձել է Սահմանադրության նախաբանից Լեռնային Ղարաբաղի հիշատակումը հանելու շուրջ վեճերին։ Նա խոստովանել է, որ դժվարանում է բացատրել, թե ինչու են որոշ քաղաքական ուժեր դեմ արտահայտվում այդ քայլին, և ենթադրել է, որ նրանք հաշվի չեն առնում ձևավորված քաղաքական իրողությունը։ Նրա ասելով՝ իրենց դիրքորոշման մեջ ինքը չի տեսնում հստակ քաղաքական հաշվարկ կամ հետևողական ռազմավարություն։
«Հայաստանի Հանրապետությանը նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Այդ նոր Սահմանադրությունը անվտանգության և խաղաղության կարևոր գործոն է»,- ընդգծել է Գրիգորյանը։
Նա կարծում է, որ սահմանադրական գործընթացին հակազդելը կարող է իր ընդդիմախոսներին վերածել խաղաղության ճանապարհին խոչընդոտի։
Գրիգորյանը նաև հիշեցրել է իր նախկին մտահոգությունները՝ կապված Սահմանադրության մեջ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պարտադիր դրույթի հնարավոր ներառման հետ։ Հրապարակված նախագծում նման պահանջ չկա, նշել է նա, թեև, ըստ նրա, կա համապատասխան հարցը Սահմանադրական խորհրդում քննարկելու առաջարկ։


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Արհեստական բանականության օրեր Հայաստանում