«Գտնված երազ» տարեցների ակումբներն իրենց դռներն են բացել Հայաստանի 6 համայնքներում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում գործող «Գտնված երազ» տարեցների ակումբներն արդեն իսկ իրենց դռներն են բացել Հայաստանի 6 համայնքներում (Արտաշատ, Արենի, Իջևանում, Ներքին Գետաշեն, Մեծամոր, Վանաձոր)՝ դառնալով գիտելիքի, ջերմության ու նոր ընկերությունների իսկական օջախ։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
Ակումբներում ընդհանուր առմամբ հավաքվում են ավելի քան 240 մասնակիցներ՝ մեր ավագ սերնդի ամենաակտիվ ներկայացուցիչները։ «Այստեղ կյանքն իսկապես եռում է։ Օրվա ամենատարբեր ժամերին ակումբներում իրական աշխուժություն է տիրում. մասնակիցները մարմնամարզությամբ լիցքավորվում են էներգիայով, նկարչության ու արտ-թերապիայի ընթացքում բացահայտում են իրենց ստեղծագործական տաղանդները, վրձնով արտահայտում զգացմունքներն ու պարզապես լիցքաթափվում, իսկ մեդիագրագիտության դասերին սովորում են վստահ քայլել տեխնոլոգիաների աշխարհում ու կապի մեջ մնալ ժամանակակից ռիթմի հետ։
Սա մի վայր է, որտեղ մեր ավագները կտրվում են տնային առօրյայից ու հոգսերից, լավ ժամանակ են անցկացնում, շփվում, ծիծաղում ու վայելում յուրաքանչյուր ակնթարթը»,- ասվում է հաղորդագրության մեջ


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Արհեստական բանականության օրեր Հայաստանում