ԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերին
ԱՄՆ-ի իրավապահ մարմիններն այս տարվա մարտի սկզբից ռեկորդային՝ 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախություններից տուժած ամերիկացիներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։
«Կիբերխարդախությունների դեմ պայքարի վերաբերյալ նախագահ Թրամփի՝ մարտին ստորագրած հրամանագրից հետո Արդարադատության նախարարությունը քայլեր ձեռնարկեց ամերիկացիներին խարդախությունից պաշտպանելու համար։ Այս ջանքերի շրջանակում 85 դաշնային շրջաններում հարուցվել է ավելի քան 400 գործ, որոնց արդյունքում ավելի քան 800 կասկածյալներ կանգնել են դատարանի առջև, արտահանձնվել են, ընդունել իրենց մեղքը, իսկ ոմանց նկատմամբ դատավճիռ է կայացվել։ Մեզ հաջողվել է տուժածներին վերադարձնել ավելի քան 8 միլիարդ դոլար, որը նրանք կարող էին կորցնել։ Սա խարդախության դեմ պայքարի ամենախոշոր գործողությունն է պատմության մեջ։ Մենք բացահայտում և պատասխանատվության ենք ենթարկում հանցագործներին, որոնք խաբեությամբ և չարամտորեն գումարներ են հափշտակել տարբեր տարիքի և տարբեր չափի եկամուտ ունեցող ամերիկացիներից», - հայտարարել է գլխավոր դատախազը։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, նշել է, որ իրենց գերատեսչությանը հաջողվել է առգրավել է մոտ 17 միլիարդ դոլարի ապօրինի միջոցներ, ինչպես նաև ավելի քան 14 հազար թվային սարքեր։
«Մենք խափանել, կազմալուծել և փաստացի ոչնչացրել ենք խարդախությամբ զբաղվող 29 կազմակերպություն՝ չորս տարբեր մայրցամաքներում», - ասել է նա։


















































Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան
Իրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներին
Ճանաչի՛ր Հայաստանը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (...
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը