Հնդկահավերը կդառնան Տեխասի համալսարանի Գոհաբանության օրվա ավանդույթի մի մասը
Երեքշաբթի Սպիտակ տանը՝ Գոհաբանության օրվա առիթով ամենամյա արարողության ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել երկու հնդկահավի՝ «Ազատություն» և «Փետուր» անուններով։ Նախագահը հայտարարել է, որ թռչունները չեն հայտնվի տոնական սեղանին և իրենց կյանքի մնացած մասը կանցկացնեն Տեխասի A&M համալսարանում, որտեղ, ինչպես սպասվում է, կդառնան համալսարանի Գոհաբանության օրվա ավանդույթի մի մասը։
Ի դեպ, Սպիտակ տան հարավային մարգագետնում տեղի ունեցած արարողությանը ներկա էր միայն «Ազատություն» կոչվող հնդկահավը, մյուսը փախել էր ու թաքնվել թփերի մեջ:
Հնդկահավը հարգելու ավանդույթը ԱՄՆ-ում սկսվել է 1947 թ., երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան և Թռչնաբուծական ազգային խորհուրդն առաջին անգամ թռչունը նվիրեցին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Հարի Թրումանին:
Ջոն Ֆ. Քենեդին համարվում է ԱՄՆ առաջին նախագահը, որը 1963 թվականին Գոհաբանության օրվա արարողության ժամանակ ներում է շնորհել հնդկահավին։ Այդ տոնը ԱՄՆ-ում նշվում է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզում