Թուրքիայում 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է այլ աշակերտների վրա
Ստամբուլի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է այլ աշակերտների վրա, ինչի հետևանքով 15 տարեկան աշակերտուհի է մահացել։
Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է ևս յոթ աշակերտ։
«Հոկտեմբերի 6-ին Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ութ աշակերտ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Չնայած բուժանձնակազմի ջանքերին՝ աշակերտուհիներից մեկը հիվանդանոցում մահացել է»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Նա հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է, և ներկայումս ընթանում է հետաքննություն։
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան կրոնական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցում, որտեղ մեկ այլ ուսումնական հաստատության 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է աշակերտների վրա։ Նա ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)