Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժի մահապատժի վճիռը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում (Տեխաս նահանգ) 13 մարդու սպանած ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժի մահապատժի վճիռը: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը, Նիդալ Մալիք Հասանը գնդակահարվելու է: Եթե այս դատավճիռն ի կատար ածվի, ապա դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ռազմական գործչի առաջին մահապատիժը գնդակահարության միջոցով:
Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ներկայացրել է գնդակահարության միջոցով մահապատժի ենթարկելու առաջարկը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել դրան:
Մահապատժի ժամանակն ու վայրը կորոշի պաշտպանության նախարարը, հստակեցրել է Փարնելը՝ հավելելով. «Հասանի համար վերջապես հասել է հատուցման օրը»:
Զինված ուժերում մահապատիժները հազվադեպ երևույթ են, և նման դատավճռի ի կատար ածման ընթացակարգը տարբերվում է նահանգային մակարդակով գործող համանման ընթացակարգից:
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ զինվորականին կայացված մահապատժի վճիռն ի կատար ածելու համար պահանջվում է ԱՄՆ նախագահի թույլտվությունը:


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)