Ֆրանսիան նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել
Ֆրանսիայի զինված ուժերը միջուկային զսպման ուժերի համար նախատեսված նոր հրթիռի փորձարկում են իրականացրել՝ առանց միջուկային մարտագլխիկի՝ հայտնել է AFP գործակալությունը։ M51 hրթիռն արձակվել է Ֆինիստերի ափերի մոտ գտնվող ատոմային սուզանավից։
Արձակումից հետո հրթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝մոտակա ափամերձ գծից մի քանի հարյուր կիլոմետր հեռու վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձարկմանը հետեւել է ֆրեգատի կողքից։
Մակրոնը Բաստիլի գրավման օրվա՝ հուլիսի 14-ի նախօրեին Հանրապետության բանակին ուղղված ուղերձում հայտնել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը պետք է պատրաստվեն ապագա պատերազմներին: Նրա խոսքով՝ այդ պատերազմներն ուղղակիորեն վարելու Ֆրանսիայի կարողությունը կախված կլինի այսօրվա հակամարտությունների հաջողությունից, որոնք Հանրապետությունը պետք է հաղթի:


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)