Մակրոնը լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Կիևին։ Այս մասին Մակրոնը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Ես հենց նոր խոսեցի նախագահ Զելենսկու հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի համերաշխությունը և լիակատար աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Մինչ Ռուսաստանն առաջնագծում փակուղային վիճակում է հայտնվել, այն համառորեն մերժում է հրադադարի բոլոր կոչերը և անպատասխանատու որոշում է կայացնում՝ ինտենսիվացնելու ենթակառուցվածքների և քաղաքացիական թիրախների դեմ իր հարձակումները՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի ամենահիմնարար սկզբունքները», - նշված է գրառման մեջ։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան և Եվրոպան կշարունակեն իրենց դերակատարումն ունենալ Ուկրաինային աջակցելու և քաղաքացիական բնակչությանը խնայելու, ռազմական գործողությունների կրճատման հասնելու և արդար ու երկարատև խաղաղության գաղափարն առաջ մղելու գործում՝ հարգելով Ուկրաինայի իրավունքները և ամրապնդելով մայրցամաքի անվտանգությունը։ «Նախագահ Զելենսկու հետ մենք քննարկեցինք այն կոնկրետ աջակցությունը, որ կարող ենք տրամադրել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերը որսալու և ռուսական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք չենք տրվի ո՛չ Ռուսաստանի սպառնալիքներին, ո՛չ սրմանը, և չպետք է սխալվել՝ ժամանակն աշխատում է նրա դեմ»,- եզրափակել է Մակրոնը։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)