Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Տարբեր ծառայություններ, տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ ծառայելու հանրությանը, ծառայելու պետությանը, ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ վերոնշյալ շղթայում ընդգծելով հանրային ծառայողի առանցքային դերակատարությունը։
ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել հանրային ծառայողի օր։
Զեկուցողի խոսքով՝ նախագծով հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ առաջարկվում է սահմանել մեկ առաքելության շուրջ դրանց միասնականության կարևորությունը։
Նպատակն է խորհրդանշական օրով ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում։ Վերոնշյալ դրույթն ամրագրված է նաև Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Ընդդիմադիր պատգամավորները բարձրացրել են հանրային ծառայողի օր ունենալու նպատակահարմարության հարցը, խոսել հանրային ծառայողների զսպվածության կարևորության մասին։ Իշխող ուժը ներկայացնող պատգամավորները հիմնավորել են նման օր ունենալու անհրաժեշտությունը՝ արժևորելով հանրային ծառայողների դերակատարությունը պետական կառավարման արդյունավետության բարձրացման հարցում և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման գործընթացում։
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացել է խորհրդարանի հավանությանը։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)