Լոս Անջելեսի երկու խոշորագույն ստուդիաները միավորվում են
Paramount Skydance-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլար արժողությամբ միաձուլման արդյունքում, որը, ինչպես նախատեսվում է, էապես կվերափոխի Հոլիվուդն ու ԱՄՆ մեդիա լանդշաֆտը։ Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գործարքը, որով Լոս Անջելեսի երկու խոշորագույն ստուդիաները միավորվում են, տեղի է ունենում ամիսներ տևած իրավական վեճերից և լայնածավալ քննադատությունից հետո։ Քննադատները մտավախություն են հայտնել, որ աշխատատեղերի կրճատումներն ու ոլորտի կենտրոնացումը կարող են վնասել մրցակցությունը և սպառողներին։
Ըստ հրապարակման՝ գործարքը կփոխի միլիոնավոր մարդկանց համար հոսքային ծառայությունները, սկիզբ կդնի կինոյի և հեռուստատեսության ոլորտի նոր փուլի և անորոշություն կստեղծի ԱՄՆ-ի խոշորագույն լրատվամիջոցներից մեկի՝ CNN-ի ապագայի շուրջ։
Միաձուլման արդյունքում մեկ կառույցի ներքո կհայտնվեն նաև HBO-ն, CBS-ը, Nickelodeon-ը, Showtime-ը, Comedy Central-ը, DC Studios-ը և Food Network-ը։
Paramount-ը կստանա այնպիսի հայտնի ֆրանշիզաների սեփականության իրավունքը, ինչպիսիք են «Հարի Փոթերը», «Գահերի խաղը», «Մատանիների տիրակալը» և «Առաքելությունն անիրագործելի է»։
Նոր միավորված հսկան կվերանվանվի Skydance Corporation՝ այն ընկերության անվամբ, որն ի սկզբանե հիմնադրել էր Դեյվիդ Էլիսոնը՝ նախքան Paramount-ի և Warner Bros. Discovery-ի նկատմամբ վերահսկողություն ստանձնելը։
Skydance-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էլիսոնը գործարքի ավարտը անվանել է կինոարդյունաբերության համար «պատմական» իրադարձություն։ «Հենց սկզբից մեր նպատակն էր միավորել այս երկու հեղինակավոր ստուդիաները և ստեղծել ավելի ուժեղ մրցակից՝ տաղանդով, ռեսուրսներով և հնարավորություններով՝ յուրաքանչյուր ժանրում, յուրաքանչյուր հարթակում և աշխարհի ցանկացած վայրում գտնվող հանդիսատեսի համար հիանալի պատմություններ պատմելու համար։ Այժմ այդ նպատակն իրականություն է դարձել», - ասել է նա։
Սկզբում Netflix-ն էր պայմանավորվածություն ձեռք բերել Warner Bros. Discovery-ի մի մասը գնելու վերաբերյալ, սակայն Paramount Skydance-ը պայքար սկսեց, ինչի արդյունքում սթրիմինգային հսկան հրաժարվեց գործարքից։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)