Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Սպորտ

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են

Երևանում անցկացված մրցափուլով այսօր ավարտվել է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որին աշխարհի 10 երկրների 16 թիմերի շուրջ 100 հեծանվորդ է մասնակցել:

Եզրափակիչ մրցափուլին հետևել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն, մրցաշարի դեսպան Սամուել Սանչեսը, Կառավարության անդամներ, հյուրեր, RC Sports & Events ընկերության ներկայացուցիչներ:

Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան․ մրցափուլի ընդհանուր երկարությունը՝ 94 կմ:

Մրցաշարի արդյունքներով ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել և մրցաշարի հաղթող է ճանաչվել իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է «Ukyo» թիմը: Նրան պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը. նրան պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը. նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Պարգևատրվել են նաև Երևանում անցկացված մրցումային 4-րդ օրվա հաղթողները: Օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից, նրան պարգևատրել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը: «Լեռնային դասակարգման առաջատար» («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին արժանացել է Լեոնարդո Վեսկոն (Իտալիա). նրան պարգևատրել է RC Sports & Events ընկերության գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։

«Լավագույն երիտասարդ» հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին արժանացել է Քևին Բիելը (Դանիա)․ նրան պարգևատրել է Օլիմպիական չեմպիոն, իսպանացի նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամուել Սանչեսը։

Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող «ATT Investments» թիմը. նրան պարգևատրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մրցաշարի հաջող անցկացման առթիվ և ընդգծել՝ «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը ամենամյա բնույթ կունենա: Նա ընդգծել է՝ առնվազն անկախությունից ի վեր, Հայաստանում նման կարգի միջազգային հեծանվային մրցաշար չէր անցկացվել։

Մրցաշարի երթուղին ընդգրկել է Երևանն ու չորս մարզեր՝ անցնելով բազմաթիվ բնակավայրերով և այնտեղ ստեղծելով սպորտային նոր մթնոլորտ։

«Այս առումով, իհարկե, սա մեծ իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև մրցաշարի միջազգային նշանակությունը։

«Միջազգային առաջատար հեռուստաընկերություններով մրցաշարի հեռարձակումը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունն ու ճանաչելիությունը և կարող է մեծացնել զբոսաշրջային հետաքրքրությունը երկրի նկատմամբ։ Մրցաշարի կարևոր նպատակներից է նաև առողջ ապրելակերպի, էկոտրանսպորտի և հեծանվային սպորտի տարածումը, հատկապես՝ երեխաների և երիտասարդների շրջանում։ Համոզված եմ՝ մեր բազմաթիվ երեխաներ մեծ հիացմունքով էին հետևում պրոֆեսիոնալ հեծանվորդներին»,- ասել է ՀՀ վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ «Tour of Armenia» -ի շարունակականությունը նոր խթան կհաղորդի Հայաստանում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական հեծանվային սպորտի զարգացմանը։

Նա շնորհավորել է մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այն կանցկացվի ավելի բարձր մակարդակով, ավելի բարձր տրամադրությամբ և ավելի մեծ նվաճումներով:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ միջազգային խոշոր հեծանվային սպորտն արդեն Հայաստանում է․ մրցաշարը կարևոր փորձառություն էր Հայաստանի համար, որն այլևս կայացած իրողություն է։

«Չորս օր շարունակ Հայաստանի չորս մարզերում և Երևանում, անցնելով ավելի քան 500 կիլոմետր, 16 թիմեր պայքարել են հաղթանակի համար։ Նման խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպումը վկայում է Հայաստանում առկա կազմակերպչական կարողությունների և ճանապարհների որակի, ինչպես նաև միջազգային սպորտային քարտեզում Հայաստանի դիրքերն ամրապնդելուն ուղղված պետական հետևողական քաղաքականության մասին։ Այս օրերին «Tour of Armenia»-ն բազմաթիվ մարդկանց համար Հայաստանը բացահայտելու լավագույն հարթակը դարձավ։ Վստահաբար՝ առաջիկայում նախատեսված մյուս խոշոր միջազգային մրցաշարերը նպաստելու են այս ճանապարհով երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ իրենց հետ բերելով նաև նոր նվաճումներ ու հաղթանակներ»,- ընդգծել է նախարարը Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մրցաշարի կազմակերպմանն աջակցած բոլոր գործընկերներին՝ առանձնահատուկ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը, միջազգային գործընկրեների հետ համագործակցված աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր է եղել աշխատանքներն իրականացնել պատշաճ և ժամանակին։

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը հեռարձակվել է մի շարք միջազգային հարթակներով՝ HBO Max, Eurosport, Disney+, ESPN, Flo Sports, Okko, SBS, SPO TV և Zhibo TV: