Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին

ՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց
Հարեվաններ

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին։

Radar Armenia-ն ներկայացնում է Լավրովի հարցազրույցի՝ ՀՀ-ին առնչվող հատվածը։

- Հայտնի դարձավ, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին երկու ամսով կալանավորվել են: Փաստացի, մենք տեսանք հայաստանյան իրավապահներին, որոնք մտան այդ ընտանիքի բոլոր բիզնես-կառույցները: Ո՞րն է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը:

- Այնտեղ Հայաստանի ևս մեկ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանն է գտնվում քննության տակ, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ հետո արդեն դարձավ նախագահ:

Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից: Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարեր շարունակ հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ: Միշտ, երկար ժամանակահատվածներում մենք եղել ենք միասին, համերաշխ միմյանց հետ. Ռուսաստանը ոչ մեկ անգամ է ծանր իրավիճակներում փրկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը: Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխող լինեն: Այժմ Երևանի իշխանության ներկայիս ներկայացուցիչները առաջնորդվում են այլ խնդիրներով: Հայտարարված է Եվրոպական միությանը կողմնորոշվելու նպատակը, ընդունվել է ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենք: Բայց երբ Եվրասիական տնտեսական միության երկրները (նրանք հանդիպել են ս.թ. մայիսին գագաթնաժողովում) հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը ռեֆերենդում անցկացնել, կողմնորոշվել՝ ցանկանում են լինել ԵՄ-ո՞ւմ, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում, իմ կարծիքով, դա լիովին արդարացված խնդրանք է: Մեկ կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության հետ: Այդ մասին արդեն բազմիցս ասվել է: Բայց Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կկողմնորոշվի: Ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա»: Եթե դու ընդունել ես Հայաստանի՝ Եվրոպական միություն մտնելու գործընթաց սկսելու մասին օրենք:

Բառացիորեն վերջերս նորություններ էի կարդում այն մասին, որ Ն.Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրոպական միությանը, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Այն ժամանակ, նրա խոսքով, էլ կլինի հանրաքվեն:

Իմ կարծիքով, սա խոսում է հայ ընտրողների, հայ ժողովրդի հանդեպ ոչ այնքան մեծ վստահության մասին: Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է վեց միլիարդից ավելի, մեկ տարի՝ 12 միլիարդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին:

- Ձեզ չե՞ն հիշեցնում այն գործընթացները, որոնք հիմա ընթանում են Հայաստանում, այն գործընթացները, որոնք ընթանում էին Ուկրաինայում 2013 թ.-ին, երբ նույնպես «մարտական միությունների» ձուլում էր տեղի ունենում:

- Արյունալի «մայդանը» սկսելու ձևական առիթը Վ. Յանուկովիչի խնդրանքն էր՝ ոչ թե չեղարկել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլ հետաձգել այն: Որովհետև այնտեղ լիովին ակնհայտ բան կար. եթե Ուկրաինան դառնար Եվրամիության ասոցացված անդամ, նա գրեթե զրոյական մաքսատուրքեր կունենար բոլոր позиция-ներով (ապրանքատեսակներով): Իսկ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակներում նա մեզ հետ նույնպես «զրոներ» ուներ: Մաքսային սահման գոյություն չուներ: Մենք նրանց պարզապես ասացինք, որ եթե իրենք բացեն սահմանը Եվրոպայի հետ, մենք ստիպված կլինենք փակել մեր սահմանը, որովհետև մենք, անդամակցելով ԱՀԿ-ին (WTO), 18 տարի հասնում էինք Եվրոպայից սակագնային պաշտպանության: Եվ հասանք: Եթե դուք լայն բացում եք դռները, ապա ամեն ինչ կհորդի դեպի մեզ:

- Ռուսաստանն անցել է այդ ճանապարհը Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ինչպե՞ս հիմա Հայաստանի հետ թույլ չտալ նույն սխալները, չխզել հարաբերությունները, չկտրել կապերը:

- Մեր կողմից ամեն ինչ արված է: Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են:

Ելնում եմ այն բանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան: Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև: Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «ՌԵԿ»-ի (РЖД) կոնցեսիոն կառավարման ներքո: Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե դրանք առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես դատում այդ կապակցությամբ: Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ պարտք ենք: Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից զատ, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների հոգում: Ես բացառություն չեմ:

Կարելի է հիշել նաև Մոլդովան, որտեղ ընտրություններն անցկացվեցին Եվրոպական միության այնպիսի կատաղի մասնակցությամբ, բայց նույնիսկ դա չօգնեց ստանալ Մոլդովայում ապրող մոլդովացիների ձայների մեծամասնությունը: Ընդամենը 48%-ն էր կողմ Եվրոպական միության ուղղությամբ շարժվելուն և Մ. Գ. Սանդուին նախագահ ընտրելուն: Ամեն ինչ որոշվեց այն տեղամասերի հաշվին, որոնք բացել էին Եվրոպայում՝ երկու հարյուրից ավելի տեղամաս, այնինչ Ռուսաստանում, որտեղ ամենախոշոր սփյուռքն է, բացվել էր ընդամենը երկուսը: Հարյուր հազարավոր ձայներ պարզապես ջնջեցին, թույլ չտվեցին մարդկանց քվեարկել:

Այժմ, ի դեպ, Եվրոպական միությունն այնտեղ ունի մեկ առաքելություն: Դրան նմանատիպ առաքելությունը ս.թ. հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում պայքարում էր «հիբրիդային սպառնալիքների» դեմ: Դա ցավալի է:

Մանավանդ որ, ևս մեկ անգամ՝ և՛ Մոլդովայի, և՛ Հայաստանի դեպքում, Եվրոպական միությունն ուղղակիորեն միջամտում է ընտրական գործընթացներին, փորձում է ազդել: Ճիշտ է, ոչ այնքան լկտիաբար, ինչպես դա 2024 թ.-ին արեցին Ռումինիայում, երբ ոչ մի քարոզչություն չօգնեց, և այն ժամանակ առաջատարին առաջին փուլից հետո «հանեցին տարածությունից»՝ առանց որևէ բացատրության:

Երևի թե Հայաստանում և այլ երկրներում, որոնք սիրաբանում են Եվրոպական միության հետ, կան վերլուծաբաններ: Դրանում ամենևին չեմ կասկածում: Խելացի, ուշադիր մարդիկ պետք է ի վերջո հասկանան, թե իրենից ինչ է ներկայացնում ԵՄ-ն և ինչ օգուտ են իրենք ցանկանում ստանալ»: