Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Սպորտ

Հայաստանի պատանի ծանրորդների հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնությունում

Հայ ծանրորդները հաջող մրցելույթներ են ունեցել Կոսովոյում անցկացված Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի թիմից չեմպիոնի կոչմանն արժանացել է Մ15 տարեկանների հավաքականի անդամ Տիգրան Ավետիսյանը՝ 75 կգ քաշայինների պայքարում երկամարտի 268 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:

Առանձին վարժություններում ևս Ավետիսյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ, իսկ հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ կշռող ծանրաձողերը։

Մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը երկամարտի 212 կգ արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում նա 97 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 115 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալը:

Մրցումային հերթական օրը մինչև 15 տարեկանների 60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։ Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահել է 114 կգ և 118 կգ։ Այս վարժությունում նա արժանացել է արծաթե մեդալի։

Պատանիների 60 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Պետրոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով հռչակվել է ԵԱ-ի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 102 կգ, 105 կգ ու 108 կգ կշռող ծանրաձողերը։ Այս ձևում նա արժանացել է արծաթե մեդալի։ Հրումում նա գլխավերևում պահել է 127 կգ ու 133 կգ։ Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր։ 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը պոկել է 100 կգ ու 103 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 121 կգ ու 125 կգ։ Երկամարտի 228 կգ արդյունքով՝ Հարությունյանը ԵԱ-ում 4-րդն է:

Մ15 տարեկանների 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը երկամարտի 252 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Առանձին վարժություններում ևս Մովսիսյանը արծաթե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 115 և 122 կգ կշռող ծանրաձողերն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ հարթակին: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր:

85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Ավետիսյանը երկամարտի 309 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 141 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 168 կգ արդյունքով երրորդն էր:

Նշենք՝ Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Մ15 տարեկանների հավաքականի անդամ 55 կգ քաշային Գրիգոր Աղավելյանը: Պոկում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրել է 83 կգ ու 85 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 5-րդն էր: Իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 110 կգ կշռող ծանրաձողը: Այս ձևում Աղավելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Երկամարտի 198 կգ արդյունքով Գրիգոր Աղավելյանը 4-րդն է:

Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ է մտել նաև 45 կգ քաշային Քրիստինե Բաբայանը: Վերջինս պոկում վարժությունում բարձրացրել է 53 և 56 կգ (5-րդ տեղ), իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 68 կգ (5-րդ տեղ): Երկամարտի 124 կգ արդյունքով Քրիստինե Բաբայանը Եվրոպայի այս առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը

70 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 կգ և 119 կգ։ Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա գլխավերևում պահել է 145 կգ և 150 կգ։ Այս վարժությունում Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Ակսաննա Թորոսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 66 կգ, իսկ հրում` 85 կգ, 88 կգ: Երկամարտի 154 կգ արդյունքով Թոորսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Պատանեկան առաջնության 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկ Կարապետյանը երկամարտի 249 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 112 կգ, իսկ հրում վարժությունում՝ 137 կգ արդյունք:

Մրցումային նախավերջին օրն աղջիկների 69 կգ քաշային ծանրորդների պայքարում Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 80 կգ և 84 կգ, սակայն անհաջող մասնակցություն է ունեցել հրում վարժությունում, ինչի արդյունքում երկամարտի արդյունք չի ունեցել:

Կոսովոյում անցկացված պատանեկան Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել 95 կգ և գերծանքր քաշային մարզիկները։

Հայաստանի հավաքականից Ալեն Խաչատրյանը երկամարտի 313 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 137 և 142 կգ կշռող ծանրաձողերը՝ այս ձևում դառնալով արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ բարձրացնելով 165 և 171 կգ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեն Զուրաբյանը երկամարտի 307 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Զուրաբյանը բարձրացրել է 133 կգ, իսկ հրում վարժությունում 174 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։

Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էրիկ Սիմոնյանը երկամարտի 327 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 140 կգ և 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում 182 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: