ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր ավելի քան 500մլն ՀՀ դրամի խնայողություն ունեցանք 25 հազար հատ էլեկտրոնային հաշվիչների ձեռք բերման մրցույթի արդյունքները ՀԷՑ-ում ամփոփելիս։
Ընդ որում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ էր անում ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց և թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթեւ ձեռամբ»։
Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար։
Հ.Գ. Նշեմ, որ 25 հազար հաշվիչների ձեռք բերման համար ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով նախատեսված էր շուրջ 2մլրդ ՀՀ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը սահմանված էր շուրջ 1,944մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիներին նմանատիպ հաշվիչների ձեռք բերման միջինացված արժեքի հիման վրա է ձևավորվել Սակայն ՀԷՑ-ում գնումների թափանցիկության և մրցակցայնության ապահովման շնորհիվ նույն կազմակերպությունը վերասակարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեց՝ մատակարարելու նույն խմբաքանակը 1,430մլրդ ՀՀ դրամով և հաղթող ճանաչվեց։
Հ.Գ.Գ. Խնայված միջոցները վերաբաշխման արդյունքում կուղղվեն բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքների իրականացմանը հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողորդին»։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում