Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունը Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները Սախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցների Նրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի են Լողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածու Կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել է Ոստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում Ադրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունըԿերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետներըՍախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցներիՆրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի ենԼողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածուԿխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժըՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել էՈստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱդրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունըԱննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է (տեսանյութ)Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավԵրբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ էՀանդիպում Կինոդարանի ներկայացուցիչների հետԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը կոչ է արել ՎրաստանինՍիգի արդյունագործական որսի չափաքանակը Սևանում կավելանաԼատվիան բացահայտում է ՀայաստանըՌԴ նախագահը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցովԲարսելոնան հատուկ ծրագիր է մշակելԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելՄիավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներինԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանըՏեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունըԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն էԻսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլաններըԲաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԶինապահ հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրաԿանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինԱրագածում արդեն խորը ձմեռ է (տեսանյութ)Ինդոնեզիայում ուսանողները բախվել են ոստիկանության հետՀայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Դու հիմար մարդ ես: Եվ ի դեպ, ձեր ցանցը ամենից վատն է. Թրամփը լրագրողին (տեսանյութ)Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել (տեսանյութ)Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածունԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա վարչապետի աշխատանքային առաջնահերթություններն ուղեկցել է գոհացուցիչ կերպով։ «Եվ այժմ, հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է շարունակենք աշխատանքը՝ առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարն Արայիկ Հարությունյանին հաջողություններ է մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության մեջ և հավելել, որ այն շատ կարևոր է հրապարակային քաղաքական գործչի համար:

Վարչապետը հիշեցրել է, որ Լիլիթ Մակունցը 2018 թվականին եղել է Կառավարության անդամ, զբաղեցրել Մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, այնուհետև՝ Վարչապետի գլխավոր խորհրդական։ «Տիկին Մակունցը հիմա էլ պետք է ղեկավարի Վարչապետի աշխատակազմը, և ես համոզված եմ, որ մեր երկու գործընկերները, ինչպես նախորդ կարգավիճակում, այժմ էլ իրենց շատ էական և տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում»,– ասել է վարչապետը։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների և համատեղ աշխատանքի ու աջակցության համար։ «Այս տարիների ընթացքում ես անձամբ և աշխատակազմն ամեն ինչ արել ենք, որպեսզի առավել հեշտացնենք վարչապետի աշխատանքը և առաջ տանենք այն հարցերը, որոնք դրվել են աշխատակազմի առաջ։ Կարծում եմ, որ աշխատակազմում ունենք բավականին լավ համակարգ, և դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքված մեր գործընկերներին, յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել այդ գործում։ Վստահ եմ, որ կապահովեն շարունակականությունը։ Մենք անցումային փուլն իրականացրել ենք, և տիկին Մակունցն այս պահին լավ տեղեկացված է գործընթացներից, որոնք տեղի են ունենում, և ես պատրաստ եմ շարունակել աջակցել»,– նշել է Արայիկ Հարությունյանը։

Իր հերթին Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ կանի առավելագույնը՝ վարչապետի ակնկալիքներն արդարացնելու համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Հարությունյանին՝ այս կարգավիճակում իր հաջորդողների համար շատ բարձր նշաձող սահմանելու և այս անցումային փուլում իր ցուցաբերած աջակցության համար։ Ձեզ լավագույնն եմ մաղթում, նոր հաջողություններ։ Համոզված եմ, որ ցանկացած կարգավիճակում Դուք անգերազանցելի դեր եք ստանձնելու»,– ասել է Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը։ Միաժամանակ, Լիլիթ Մակունցը համոզմունք է հայտնել, որ Վարչապետի աշխատակազմի հետ հետագա աշխատանքը կլինի կառուցողական և արդյունավետ։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում, այն մեծ օրակարգի մեջ է, որն ունեցել են։ «Այդ մեծ օրակարգը ես ձևակերպում եմ՝ որպես Հայաստանի պետականության հարատևության օրակարգ, բայց, իհարկե, առաջիկա հինգ տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ և իր հետ բերում նոր մարտահրավերներ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք նկատել և իրացնել հնարավորությունները և կառավարել մարտահրավերները։ Մենք արդեն փորձառու իշխանություն ենք։ Եվ սա իր հետ բերում է և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Առավելությունն այն է, որ կուտակված փորձը, իհարկե, ռեսուրս է, որը պետք է կարողանանք կիրառել: Իսկ թերությունն այն է, որ այս աշխատանքի առօրեական դառնալը կարող է իսկապես որոշակի թմրածություն բերել, և պետք է ամեն ինչ անել՝ այդ թմրածությունից խուսափելու համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կկարողանանք անել, այդ թվում՝ խորհրդարանական գործընկերների աջակցությամբ և անընդհատ վերանայելով մեր աշխատանքը»,– ասել է երկրի ղեկավարը։