Ռոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»՝ մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, 2026 թվականի աշխարհի չեմպիոնն անձամբ է զրուցել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ, ինչից հետո տվել է իր վերջնական համաձայնությունը տեղափոխության համար։
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ կանի «Մանչեսթեր Սիթիին»։ Կատալոնական ակումբը տրանսֆերի համար նախապես պատրաստել էր շուրջ 50 մլն եվրո, սակայն գործարքի իրականացման գլխավոր նախապայմանը 29-ամյա իսպանացու ցանկությունն էր։ Այժմ ակումբները պետք է համաձայնեցնեն ֆինանսական պայմանները:
Ֆուտբոլիստի գործակալ Պաբլո Բարկերոն El Larguero-ի հետ զրույցում հաստատել է, որ Ռոդրին անձամբ է կապ հաստատել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ՝ հայտնելով իր որոշման մասին. «Հարգելով «Ռեալին», որն այս ընթացքում իրեն անբասիր է դրսևորել, Ռոդրին տեղեկացրել է ակումբին, որ որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»»,- նշել է գործակալը։
AS պարբերականի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում հանգիստ են ընդունել իսպանացու մերժումը։ Բանակցությունների ընթացքում կիսապաշտպանը միշտ մեծ հարգանք է տածել «Ռեալի» նկատմամբ, սակայն երբեք լիովին վստահ չի եղել իր ընտրության հարցում։ Մադրիդում հասկանում են, որ նման տրանսֆերի համար խաղացողը պետք է 100 տոկոսով համոզված լինի, ուստի հարգել են նրա ընտրությունը՝ չխնդրականացնելով իրավիճակն ու մաղթելով հաջողություն:
Վերջին խոսակցության ժամանակ Ռոդրին բացատրել է իր որոշումը մի քանի գործոններով՝ «Բարսելոնայի» խաղաոճը, Պեպ Գվարդիոլայի թողած ժառանգությունը, ինչպես նաև վերջին տարիներին Իսպանիայի հավաքականում ունեցած մտերիմ ընկերների առկայությունը կատալոնական թիմում։
Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականից՝ Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվելով 70 մլն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է ԱԱ-2026-ի հաղթող և ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»