ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա
Եվրոպական միության՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանային կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 3–ից 7-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում էր, հայտնում են ԱԱԾ–ից։
Այցի շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լյուբաևասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու գործառույթները, ինչպես նաև սահմանային իրավիճակը և ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է պետական սահմանապահ ծառայության Վիլնյուսի սահմանապահ շրջան, սահմանային անցակետեր, Վիլնյուսի օդանավակայանի սահմանային կայարան, ինչպես նաև պետական սահմանապահ ծառայության դպրոց և ավիացիոն վարչություն։ Այցերի ընթացքում ներկայացվել են սահմանապահների պատրաստման համակարգը, սահմանային վերահսկողության կազմակերպման առանձնահատկությունները, ավիացիոն ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև պետական սահմանի պահպանության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցներն ու ժամանակակից լուծումները։
Այցերի ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության, սահմանային վերահսկողության կազմակերպման, անձնակազմի մասնագիտական պատրաստության, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական կարողությունների զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Այցը գնահատվել է արդյունավետ և նպատակային՝ ապահովելով փորձի փոխանակման ու երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար անհրաժեշտ հիմքերը։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու և զարգացնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության միջև ձևավորված համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո