Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում է ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ազատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին Europa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի Յուպիտեր Ռուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկը

Ռուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը
Սպորտ

Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ (2-1)։

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։

- Խաղային ո՞ր դրվագում «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթանակի նժարն իր կողմը թեքել։

«Չեմ ցանկանում առանձնացնել որևէ կոնկրետ դրվագ։ Կարող եմ միայն ասել, որ սա ընթացիկ մրցաշրջանում մեզ համար ամենաբարդ մրցակիցն էր, որին հանդիպել ենք։ «Ցելյեն» մեզ ավելի շատ դժվարություններ ստեղծեց, քան որևէ այլ թիմ։ Երբ նրանք գնդակով էին, մենք լուրջ խնդիրներ էինք ունենում, և հիմա հաստատ կարող եմ ասել, որ պատասխան խաղը մեզ համար շատ-շատ բարդ է լինելու։

Ցանկանում եմ ընդհանուր առմամբ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին քրտնաջան աշխատանքի համար։ Յուրաքանչյուր երեք օրը մեկ այսպիսի բարձրակարգ հանդիպումներ անցկացնելը շատ դժվար է։ Հատկապես, որ երեք օր առաջ խաղում էինք արհեստական խոտածածկի վրա, և մի շարք ֆուտբոլիստներ խաղադաշտում անցկացրել էին 90 րոպե։ Այնպես որ, գոհ եմ թիմի խաղից և ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին»։

- Կցանկանայի հարցնել Միշել Այվազյանի մասին։ Միգուցե մարզչի համար մի փոքր տարօրինակ լինի, որ առանձնացնում եմ 21-22 տարեկան ֆուտբոլիստի խաղադաշտ մտնելը, սակայն մենք Հայաստանում սովոր չենք տեսնելու, որ այդ տարիքի ֆուտբոլիստներին հաճախ վստահեն այսպիսի խաղերում, նույնիսկ եթե լավ խաղացողներ են եղել։ Ի՞նչ կասեք այս թեմայի վերաբերյալ. ամեն ինչ կախվա՞ծ է կոնկրետ ֆուտբոլիստից, թե՞ դուք վստահում եք այդ տարիքի խաղացողներին։

«Ես սիրում եմ հնարավորություն տալ այնպիսի ֆուտբոլիստների, որոնք փնտրում են այդ հնարավորությունները։ Մարզումների ժամանակ ջանասիրաբար աշխատում են, խաղադաշտում խելացի են գործում և մշտապես իրենց խաղը բարելավելու հնարավորություններ են փնտրում։ Այնպես որ, գլխավոր պատճառը դա է։ Միշելի առավելությունն այն է, որ նա կարող է խաղալ կիսապաշտպանության տարբեր դիրքերում։

Խորապես համոզված եմ, որ մարզիչները երբեք չպետք է վախենան երիտասարդ ֆուտբոլիստներին խաղադաշտում հնարավորություն տալուց։ Եթե խաղացողը պրոֆեսիոնալ է, գիտի, թե ինչ է անում, պատրաստ է խաղին և նվիրված է խաղում, չպետք է նայել տարիքին։ Վստահ եմ, որ Միշելը կարող է փայլուն ապագա ունենալ»։

- Րոպեներ առաջ ձեր տեղում նստած «Ցելյեի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ պատասխան խաղում ամեն ինչ այլ կերպ է լինելու, և նրանք կբեկան դիմակայության ընթացքը։ Դուք էլ արդեն մի քանի անգամ նշեցիք, որ արտագնա հանդիպումը շատ բարդ է լինելու։ Ո՞րը պետք է լինի հաջողության հասնելու ձեր գլխավոր բանալին։

«Պարզ է, որ այն, ինչ ասել է մրցակցի մարզիչը, դա էլ պետք է ասեր։ Ես նույնպես ասացի այն, ինչ պետք է ասեի։

Բայց մի բան հաստատ հստակ է․ մենք մեծ հավակնություններ ունենք ու պատիվ ունենք ներկայացնելու այս փոքր երկիրը։ Հայաստանի, հայկական ֆուտբոլի մասին խոսելիս հիմնականում շատ են թերագնահատում մեզ, շատերը կարծում են, որ այստեղ անհրաժեշտ մակարդակ չկա։ Բայց դա այդպես չէ․ մենք ունենք որակյալ ֆուտբոլ և ակումբ, և բոլորին հաճույքով ապացուցում ենք հակառակը։

Բնականաբար, մենք ունենք մեր ծրագիրը և պատրաստ կլինենք։ Պատասխան խաղը մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի։ «Արարատ-Արմենիան» պատրաստ է բարձրացնել հայկական ֆուտբոլի նշաձողը»։

- Որակավորման նախորդ երկու փուլերում թիմը երկու գնդակի առավելություն ուներ առաջին խաղերից հետո։ Սակայն պատասխան հանդիպումների առաջին խաղակեսերը խիստ լարված էին անցնում, և միայն դրանից հետո էր թիմը լուծում իր խնդիրները։ Այս անգամ թիմը երկու գնդակի առավելություն չունի։ Ի՞նչ պետք է անենք, որ առաջիկա առաջին խաղակեսն ավելի հաջող անցկացնի թիմը։

«Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ երկու գոլի առավելություն ունեինք, կարող էինք մեզ թույլ տալ պարտվել մեկ գոլի տարբերությամբ։ Հիմա պետք է կա՛մ հաղթել, կա՛մ ոչ-ոքի խաղալ։ Կրկին կրկնում եմ՝ ոչինչ և ոչ ոք մեզ չի կարող խանգարել երազել։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այս երկիրը շարունակի երազել։ Հավաստիացնում եմ ձեզ, որ թե՛ ես, թե՛ ֆուտբոլիստները բոլոր ջանքերը կգործադրենք, որ Չեմպիոնների լիգայում հայտնվենք կամ առնվազն Եվրոպայի լիգայի խաղարկության լիգայի փուլում խաղանք։ Եթե դա մեզ մոտ չստացվի, չի նշանակի, թե ջանք ենք խնայել կամ եղել է նվիրվածության պակաս։ Դա կնշանակի միայն մեկ բան՝ որ մրցակիցը չափազանց ուժեղ է եղել», - նշել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։

armsport.am