«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը։ Այս մասին այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել ՈՒԵՖԱ-ն, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ըստ հայտարարության՝ ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական են և միաձայն մերժում են Աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու ՖԻՖԱ-ի առաջարկը: «Քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի», - նշվում է հայտարարությունում։
ՈՒԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ առանձնացվում են հետևյալ հիմնարար կետերը.
Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ։ Այն ֆուտբոլային մեծագույն ժառանգություն է, որը տասնամյակների ընթացքում ստեղծել են ֆուտբոլիստները, հավաքականները և երկրպագուները։ Այն չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն կամ ներդրումային արտադրանք։
ՖԻՖԱ-ն այս նախագիծը մշակել է գաղտնի՝ առանց ֆուտբոլային հանրության, լիգաների և ասոցիացիաների հետ բովանդակային քննարկման։ ՈՒԵՖԱ-ն սա որակում է որպես բացահայտ ճնշում, հարկադրանք և առաջնորդության ձախողում։
Մասնավոր ներդրողների հայտնվելով ֆուտբոլը կփոխվի ընդմիշտ։ Բոլոր հիմնական որոշումները՝ խաղացանկերից մինչև մրցաշարերի ձևաչափեր, այլևս կայացվելու են ոչ թե հանուն սպորտի զարգացման, այլ բաժնետերերի ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու համար։
«ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները վճռական են պաշտպանելու համաշխարհային ֆուտբոլի շահը և թույլ չեն տալու վտանգել սպորտի ապագան հանուն ֆինանսական օգուտի: Աշխարհի առաջնությունը պատկանում է ֆուտբոլին, և Եվրոպան թույլ չի տա վաճառել այն», - ասված է հայտարարության վերջում։


















































Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի