Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում՝ խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոնակոյի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի ընտրանին խմբային փուլն ավարտեց երեք անընդմեջ հաղթանակով, անպարտելի ցուցանիշով գրավեց առաջին տեղը և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց Էթան Կազանչյանը, որը վաստակեց 33 միավոր, կատարեց 3 ռեբաունդ և ունեցավ 8 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»