ՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումը
ՄՕԿ- ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել ժամանակավորապես չեղարկել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) որակազրկումը։
2023 թվականի աշնանը սահմանված որակազրկման պատճառը ինքնահռչակ Դոնեցի եւ Լուգանսկի, ինչպես նաեւ մասամբ ռուսական ուժերի կողմից վերահսկվող Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի օլիմպիական խորհուրդների ընդգրկումն էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմի մեջ։
ՄՕԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ ՌՕԿ- ի կազմում «այլեւս ընդգրկվում չեն այն տարածքների մարզական կազմակերպությունները, որոնք գտնվում են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի իրավազորության ներքո»։
ՌՕԿ-ը հաստատել է, որ չի իրականացնում եւ չի իրականացնի որեւէ գործունեություն այդ տարածքներում, հավելել են ՄՕԿ-ում։
ՌՕԿ-ի որակազրկման չեղարկումը ռուսաստանցի մարզիկների համար ճանապարհ է բացում դեպի միջազգային մրցումներ, այդ թվում՝ 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղեր։
Ռուսաստանցի մարզիկները 2024 թվականի Փարիզի ամառային եւ 2026 թվականի Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում էին որպես չեզոք մարզիկներ ՄՕԿ-ի դրոշի ներքո։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»