Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից (0-1) և պայքարը լքելուց հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
Մրցաշարում անբավարար արդյունք գրանցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը հաստատել է իր հեռանալու փաստը՝ նշելով, որ թիմի համար ավարտվում է մի ամբողջ ժամանակաշրջան. «Սա ցիկլի ավարտ է։ Այժմ կարևոր է, որ թիմը նոր մարզիչ ունենա։ Ֆեդերացիայի նախագահն իրավունք ունի ընտրելու նոր ղեկավար։ Ես շնորհակալ եմ այն ողջ աջակցության համար, որն ինձ ցուցաբերվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարտինեսը։
Նշենք, որ աշխարհի առաջնությունից հետո Ռոբերտո Մարտինեսի հնարավոր հեռացման վերաբերյալ լուրերը մամուլում շրջանառվում էին դեռևս բավականին վաղուց։
Նախքան հեռանալու մասին հայտարարելը՝ արդեն նախկին գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև իսպանացիների դեմ բուն հանդիպմանը՝ ընդգծելով, որ իրենք արժանի չէին նման ելքի, իսկ երկրպագուները պետք է գնահատեն ֆուտբոլիստների ջանքերը.
«Պորտուգալացի ժողովուրդը կարող է հպարտանալ այս թիմով և այս ֆուտբոլիստներով։ Մենք շատ ենք ցավում արդյունքի համար։ Մենք հարվածեցինք դարպասաձողին և, կարծում եմ, արժանի էինք խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելուն։ Տղաները լավ էին պաշտպանվում՝ խաղալով աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկի դեմ։ Հնարավոր է՝ մեզ պարզապես բախտը չժպտաց։ Այսօր հաջողությունը մեր կողմից չէր, թեև խաղը միանգամայն հավասար էր»,- Մարտինեսի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի ազգային հավաքականի ղեկը ստանձնել էր 2023 թվականի հունվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆեռնանդու Սանտուշին։ Նրա գլխավորությամբ հավաքականը 2025 թվականին նվաճեց Ազգերի լիգան։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»