Բելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետո
Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահին՝ ամերիկացի ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու համար․ նա կկարողանա խաղալ ԱԱ-ի 1/8 եզրափակիչում: ԱՄՆ ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում ստացել էր կարմիր քարտ՝ պաշտպանի հետ կոշտ քաղի համար եւ հեռացվել էր խաղադաշտից։
ԱՄՆ-ի՝ 2:0 հաշվով հաղթանակից հետո հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ պետք է հանդիպի Բելգիայի հավաքականի հետ։ Կանոնների համաձայն՝ Բալոգունը չի կարող մասնակցել այդ խաղին, քանի որ կարմիր քարտը ենթադրում էր ավտոմատ որակազրկում հաջորդ հանդիպման համար։
Սակայն խաղից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին եւ խնդրել վերանայել Բալոգունին տրված կարմիր քարտը։
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կասեցրել է ֆուտբոլիստի որակազրկումը՝ նրա համար սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։
Թրամփը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին՝ ճիշտ որոշում կայացնելու եւ այս ակնհայտ անարդարությունը շտկելու համար»։
The New York Post-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփն ու Ինֆանտինոն իսկապես ունեցել են հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ նախագահը հետաքրքրվել է, թե ինչու է ցուցադրվել կարմիր քարտը եւ ինչու է կիրառվել որակազրկումը։
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», որը, նրանց խոսքով, «ուղղակի հակասում է Աշխարհի առաջնության կանոնակարգին»։
ԱՄՆ- Բելգիա հանդիպումը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում նախատեսված է վաղը Սիեթլում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»