Գինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին
Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջը սոցիալական ցանցերում անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին, որոնք նա գրանցել է Ավստրիայի ընտրանու դեմ խաղի արդյունքներով։ Ինչպես հայտնի է, այդ դիմակայությունում արգենտինացիները վստահ հաղթանակ են տարել 2-0 հաշվով՝ շնորհիվ Մեսսիի հեղինակած դուբլի։
Այսպիսով, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռեկորդակիր միանգամից 4 ցուցանիշով.
- Լավագույն ռմբարկու – 18 գոլ
- Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ – 28 խաղ
- Ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստ – 18 հաղթանակ
- Ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստ – 2489 րոպե
Արգենտինայի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին՝ ուժերը չափելով Հորդանանի ընտրանու հետ։
armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»