Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին
Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը պատրաստվում է կարևոր հայտարարության՝ կապված կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության հետ։
Ինչպես հայտնի է, «Բարսելոնայում» հույս ունեն, որ 26-ամյա արգենտինացին կպնդի իր վաճառքի հարցում և հստակ քայլեր կձեռնարկի։ «Կապտանռնագույներն» ակնկալում են, որ ֆուտբոլիստն ինքը հրապարակավ հասկացնել կտա Կատալոնիայում կարիերան շարունակելու իր ցանկության մասին։ Թեև տարբեր աղբյուրներ բազմիցս նշել են, որ կողմերի միջև կա փոխադարձ մեծ հետաքրքրվածություն, մադրիդյան ակումբի հարձակվողը մինչ այժմ զերծ է մնացել նմանատիպ հայտարարություններից։
Սակայն, ըստ Mundo Deportivo-ի և լրագրող Խոսե Ալվարեսի տեղեկությունների, ֆուտբոլիստն իսկապես լրջորեն մտածում է տրանսֆերի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին։ Սպասվում է, որ նա այդ քայլին կարող է գնալ արդեն այսօր՝ աշխարհի առաջնության շրջանակում կայանալիք Ավստրիայի դեմ խաղից հետո։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Ալվարեսը չի ցանկանում, որ իր խոսքերն ընկալվեն որպես էգոիզմի դրսևորում ԱԱ-ի վճռորոշ օրերին, ուստի նման քայլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե արգենտինացիներն այսօր հաղթանակ տոնեն։
«Բարսելոնան» հարձակվողի տրանսֆերի համար «Ատլետիկոյին» արդեն առաջարկել է 100 միլիոն եվրո, սակայն ստացել է կտրուկ մերժում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»