Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր
Քրեակատարողական օրենսդրության չափանիշները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և միջազգային մարմինների՝ ՀՀ-ին հասցեագրված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտություն է առաջացել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան փոփոխությունների նախագիծը:
Գևորգ Քոչարյանը հիշեցրեց՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեն ՀՀ-ի ներկայացրած 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ պետությունը պետք է զերծ մնա որպես կարգապահական պատիժ ընտանիքի այցելությունների և նրանց հետ շփվելու մասով սահմանափակումներ կիրառելուց՝ համաձայն Նելսոն Մանդելայի կանոնների:
«Նույն օրենսգրքով նախատեսված է մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու տույժի տեսակը, իսկ կրկնակի տույժի առկայության պայմաններում դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել մինչև 20 օր ժամկետով, մինչդեռ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն, հաշվի առնելով մեկուսի բանտարկության վնասը կամ հետևանքները, 21-րդ ընդհանուր զեկույցում արձանագրել է, որ որոշակի խախտման համար անձին մեկուսի պահելու առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի 14 օրը, նախընտրելի է նաև ավելի քիչ:
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկում ենք երկու փոփոխություն. օրենսդրական երաշխիքներ տույժի միջոցներ կիրառելիս դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար, և երկրորդը՝ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառման, այդ թվում՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը»,- ասաց նա:


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է