Փոփոխություններ Հարկային օրենսգրքում. օրինապահ բիզնեսի համար ստուգումները կնվազեն 20%-ով
Օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, դրա ներդրման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրման կարգավորումների վերանայմամբ արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:
Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի ներկայացմամբ առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ միաժամանակ նախատեսելով դրա գործողության դադարեցման հնարավորություն: Այսուհետ նման հավաստագիր ունեցող տնտեսավարողների գործունեությունը կենթարկվի եռամսյակային մշտադիտարկման, ինչը կապահովի նրանց շարունակական օրինապահ վարքագիծը եւ կազատի յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտությունից:
Առաջարկվում է նաեւ համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողների ռիսկայնությունը գնահատելիս կիրառել 0,8 նվազեցնող գործակից: Ըստ հիմնական զեկուցողի՝ սա նշանակում է, որ ռիսկերը կնվազեն 20 տոկոսով, ինչն իր հերթին կպակասեցնի համալիր ստուգումների հաճախականությունը:
Նախատեսվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման անհատական մոտեցում, յուրաքանչյուր օրինապահ հարկ վճարողի համար կնշանակվի անհատական մասնագետ, որը կապահովի շարունակական եւ հասցեական աջակցություն:
Համլետ Սահակյանը նշել է, որ զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել նաեւ որոշման նախագիծ, որով նախատեսվում է վերանայել օրինապահության չափանիշները: Օրենքի ընդունումից հետո այն կներկայացվի Կառավարության քննարկմանը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը:
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է