Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, պուրակի գաղափարը, որը կյանքի է կոչվել հայրենի բնակավայրում՝ Հարություն Ավանեսյանի և համախոհների միջոցով, ծննդով գագարինցի, ՌԴ-ում բնակվող Նորայր Պողոսյանինն է:
«Գագարին բնակավայրը 44-օրյա պատերազմում ունեցավ յոթ կորուստ, որոնց հիշատակը հավերժացվել է նաև 2021թվականին: Երախտապարտ գագարինցին` ի դեմս Ավանեսյանների ընտանիքի, նախաձեռնեց և իրականացրեց աստվածահաճո ու սպասված ձեռնարկ: Գագարինցիներին և հյուրերին դիմավորում է հուշախաչքար-աղբյուրը` «պատմելով» Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Ռադիկ Թորոսյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի, Լեռնիկ Վերանյանի սխրանքի մասին՝ փոխանցելով հայրենասիրության յուօրինակ դասեր:
Իսկ երկրորդ ձեռնարկով Գագարինում ավելացավ ևս մեկ պուրակ, որը ոչ միայն բարեսիրական գաղափարի ծնունդ է, այլ նաև հարգանքի տուրք անմահ հերոսներին և հիշողության լավագույն վայր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է