Սա նշանակում է, որ մոլորակի ամենահին անապատներից մեկը գոյություն է ունեցել դեռևս մինչև այն, երբ դրա հարևանությամբ սկսել էին բարձրանալ Անդերը։
Ավելի վաղ գիտնականները Ատակամայում ծայրահեղ չոր պայմանների առաջացումը կապում էին Անդերի ձևավորման և Չիլիի ափերի մոտ օվկիանոսային հոսանքների փոփոխության հետ՝ մոտ 15–20 միլիոն տարի առաջ։ Սակայն նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում այս տեսությունը։
Ատակամայի անապատը զբաղեցնում է մոտ 130 հազար քառակուսի կիլոմետր տարածք Չիլիի հյուսիսում և համարվում է Երկրի ամենաչոր տարածաշրջաններից մեկը։ Նրա կենտրոնական մասում տարեկան տեղում է հինգ միլիմետրից պակաս տեղումներ։ Անդերի արևելյան լանջերը արգելափակում են Ատլանտիկայից եկող խոնավ օդը, իսկ արևմտյան ափամերձ բարձունքները խոչընդոտում են Խաղաղ օվկիանոսից խոնավության ներթափանցմանը։
Անապատի տարիքը պարզելու համար Քյոլնի համալսարանի երկրաբան Բենեդիկտ Ռիտտեր-Պրինցի գլխավորած միջազգային հետազոտական խումբը մեկնել է Ատակամայի ամենադժվարամատչելի շրջանները։ Գիտնականները հավաքում էին քվարցե խճաքարեր՝ քարեր, որոնք գրեթե չեն ենթարկվում քամու ազդեցությամբ քայքայման և քիմիական հողմահարման։
Աշխատանքը հեշտ չէր։ Հետազոտողների խոսքով՝ որոշ վայրերում գիպսային փոշու շերտն այնքան խորն է, որ ավտոմեքենան կարող է դրա մեջ խրվել գրեթե երկու մետր խորությամբ։
Այնուհետև մասնագետները նմուշներում չափել են նեոնի և բերիլիումի հազվագյուտ իզոտոպների պարունակությունը։ Այսպես կոչված կոսմոգեն նուկլիդները ձևավորվում են, երբ տիեզերական ճառագայթները բախվում են Երկրի մակերեսին։ Որքան երկար է քարը մնում մակերեսին՝ առանց շրջակա միջավայրի էական փոփոխությունների, այնքան ավելի շատ նման իզոտոպներ են կուտակվում։
Արդյունքները անսպասելի էին։ Ուսումնասիրված նմուշների գրեթե մեկ քառորդը պարունակում էր զգալիորեն ավելի շատ կոսմոգեն նուկլիդներ, քան սպասվում էր։ Սա վկայում է այն մասին, որ որոշ քարեր գրեթե նույն տեղում մնացել են մինչև 45 միլիոն տարի։
Աշխատության հեղինակների խոսքով՝ մակերևույթի կայունության այսքան հին հետքերը ցույց են տալիս, որ Ատակամայի կենտրոնում ծայրահեղ չոր պայմաններ արդեն գոյություն ունեին ուշ էոցենում՝ մոտ 40 միլիոն տարի առաջ։
Եթե այս եզրակացությունները հաստատվեն, դա կնշանակի, որ Անդերը չեն ստեղծել անապատը, այլ միայն ուժեղացրել են տարածաշրջանի չորացման արդեն սկսված գործընթացը։
Հետազոտողները ենթադրում են, որ առանցքային դեր կարող էր խաղալ գլոբալ սառեցումը, որը սկսվել էր Էոցենի կլիմայական օպտիմումից հետո՝ 54-ից 49 միլիոն տարի առաջ ընկած ժամանակահատվածից հետո, երբ մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը շատ բարձր էր, իսկ Երկրի միջին ջերմաստիճանը նախաինդուստրիալ ցուցանիշները գերազանցում էր 10–16 աստիճան Ցելսիուսով։
Բացահայտումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն կլիմայագիտության համար։ Այն հասկանալը, թե երբ են առաջացել այսքան խիստ պայմանները, կօգնի ավելի լավ հասկանալ Հարավային Ամերիկայի բույսերի և կենդանիների էվոլյուցիան։
Գիտնականները ենթադրում են, որ չորության ուժեղացումը կարող էր փակել կենդանի օրգանիզմների միգրացիայի հին ուղիները, մեկուսացնել առանձին պոպուլյացիաներ և ի վերջո նպաստել նոր տեսակների առաջացմանը։

















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է