«Բրազիլիայի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահի որդուն՝ Էդուարդու Բոլսոնարուին, դատապարտել է չորս տարի երկու ամիս ժամկետով՝ 2022 թվականին պետական հեղաշրջման փորձի քննության շրջանակում դատական գործընթացը խոչընդոտելու փորձի համար», - նշում է լրատվամիջոցը։
Ըստ քննության վարկածի՝ ավելի քան մեկ տարի առաջ ԱՄՆ տեղափոխվելուց հետո այն ժամանակվա կոնգրեսական Էդուարդու Բոլսոնարուն ճնշում է գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ նպատակ ունենալով պատժամիջոցներ սահմանել Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորների և Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարության անդամների նկատմամբ՝ փորձելով կանգնեցնել իր հոր դատավարությունը։
Չնայած ճնշումներին և պատժամիջոցներին, որոնք ի վերջո սահմանվել էին ԱՄՆ-ի կողմից (օրինակ՝ դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի դեմ), դատական գործընթացը կայացել է, և ավագ Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարի 3 ամիս ազատազրկման՝ պետական հեղաշրջում կազմակերպելու համար։
Էդուարդու Բոլսոնարուն, որը մինչ այժմ բնակվում է ԱՄՆ-ում, փաստաբան չի նշանակել և դատական նիստում ներկայացվել է պետության կողմից նշանակված պաշտպանով, որը պնդել է, որ նա անմեղ է, և խնդրել է չեղարկել մեղադրանքը՝ ապացույցների անբավարարության պատճառով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով