Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու դիմաց Թրամփը պահանջում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցում. Politico ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան Պաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը «Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ Հայ դպրոցականների հերթական հաջողությունը ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

Պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետՌուսաստանի վրա ճնշումը մեծացնելու դիմաց Թրամփը պահանջում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցում. PoliticoՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացըԴավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունըԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերինԸնտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. ՀովհաննիսյանՊաշտոնապես սկսվել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունըԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուիՄատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբՀայ դպրոցականների հերթական հաջողությունըԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունըԱնահիտ Մանասյանը Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունըՀաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետԲաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները»Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին«Զինապահ» հիմնադրամից 2025–ին աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի, իսկ 2024–ին՝ 284 նոր դեպքի. ամփոփումՉաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars TodayԲԴԽ-ն հայցեր է ներկայացրել նախկին դատավորների դեմ՝ պահանջելով նրանցից բռնագանձել արձակուրդային գումարըԽորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբԷկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներինՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունըԼիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդըՍահմանվում է կարևոր կարգավորում. վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակովՎառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա. BBCԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստըԷքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակՄի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել (տեսանյութ)Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներԱռաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օրԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերինԲարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտԱրաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետԱՄՆ քննարկում է Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի տեղաշարժը վերսկսելու միջոցներըԲեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, ՈւկրաինայինԿվերանայվի ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ«Արարատցեմենտ»-ին շուրջ 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվելԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովինԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12Պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծԳավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակըԿկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծԱվտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ
Հայաստան

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի. հիմնադրամի ստեղծումից ի վեր տրամադրված հատուցումների ընդհանուր ծավալը գերազանցել է 106 միլիարդ դրամը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինապահ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեության և ֆինանսական արդյունքների հաշվետվությունը։ 

Նա հայտնեց, որ միայն 2025 թվականի ընթացքում աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի՝ ի համեմատ 2024 թվականի 284 նոր դեպքերի։ «Ֆինանսական արդյունքների համաձայն՝ 2025 թվականին հիմնադրամի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ՝ աճելով 13 տոկոսով, իսկ ծախսերը նվազել են 10 տոկոսով՝ կազմելով մոտ 20 միլիարդ դրամ։ Արդյունքում արձանագրվել է եկամուտների և ծախսերի միջև հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում ամենամեծ դրական տարբերությունը»,-ասաց նա:

Կարինե Սարգսյանը կարևորեց նաև ակտիվների կառավարման ոլորտում գրանցված առաջընթացը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին ակտիվների կառավարման եկամուտը կազմել է մոտ 13 միլիարդ դրամ, ինչը 35 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և վկայում է հիմնադրամի ֆինանսական կայունության շարունակական ամրապնդման մասին։  

Անդրադառնալով 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներին՝ նա նշեց, որ պարտադիր դրոշմանիշային վճարների կառուցվածքային փոփոխությունների հետևանքով հիմնադրամի եկամուտները կազմել են 11.4 միլիարդ դրամ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունեցել շահառուների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա․ բոլոր հատուցումները շարունակվում են տրամադրվել ամբողջ ծավալով և անխափան կերպով։

 «2026 թվականի առաջին եռամսյակում ակտիվների կառավարման եկամուտները կազմել են շուրջ 3.7 միլիարդ դրամ, ինչը 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ներկայում «Զինապահ»-ի կառավարման ներքո գտնվում է ավելի քան 156 միլիարդ դրամի ակտիվ, ինչը հանդիսանում է հիմնադրամի երկարաժամկետ ֆինանսական կայունության կարևոր երաշխիք»,- ասաց հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը:

«Զինապահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը, ներկայացնելով հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններն ու պետական մարմինների հետ իրականացվող օրենսդրական աշխատանքներն, ընդգծեց, որ հանրային քննարկման է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է փոխել 2008-2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի ֆինանսավորման գործող կարգը։ Նախագծի ընդունման դեպքում տվյալ ժամանակահատվածի շահառուների հատուցումները ամբողջությամբ կիրականացվեն «Զինախահ»-ի կողմից՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր իրավունքներն ու երաշխիքները։

 Իրինա Սեյլանյանը նաև անդրադարձավ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացվող աշխատանքներին՝ «Զինապահ»-ի շահառուներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու ուղղությամբ։  

«Հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված մի շարք սոցիալական նախաձեռնությունների շնորհիվ կընդլայնվի  հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող ընտանիքների աջակցությունը, նորածին երեխաներ ունեցող շահառու ընտանիքների լրացուցիչ աջակցությունը և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար նախատեսված աջակցող միջոցների ֆինանսավորման ծրագրերը»,- ասաց նա:

Միջոցառման ավարտին «Զինապահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ պարգևատրվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալով՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում զգալի ներդրում ունենալու համար: