Եվրոպական 4 ակումբներ պայքարում են Թիկնիզյանի համար
«Կոմոն», «Այաքսը», «Լանսն» ու «Օլիմպիակոսը» հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է հայտնի լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբական ակումբի համար շատ բարդ կլինի դիմանալ նման հեղինակավոր հավակնորդների մրցակցությանը և պահել հայ ֆուտբոլիստին։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան թիմում հանդես է գալիս 2025 թվականի ամառվանից։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ 27-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 7 միլիոն եվրո։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»