Ռեալը ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը
Մադրիդի «Ռեալը» adidas ընկերության հետ համատեղ պաշտոնապես ներկայացրել է 2026/2027 մրցաշրջանի տնային մարզահագուստը։
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, նոր և ժամանակակից դիզայնը ներառում է գրաֆիկական տարրեր, որոնք արտացոլում են գերազանցությունը, վարպետությունն ու հաղթանակի հասնելու անսպառ ձգտումը։
Մարզաշապիկի ավանդական սպիտակ գույնն այս անգամ համադրված է մուգ կանաչ դետալներով՝ օձիքի և թևքերի հատվածում: Իսկ ուսերին տեղակայված adidas-ի ավանդական երեք զոլերն արված են վարդագույնով։
«Նախատեսված լինելով էլիտար մակարդակի ֆուտբոլիստների համար՝ մարզաշապիկը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են առավելագույն օդափոխություն և հարմարավետ ջերմաստիճան հանդիպումների ժամանակ»,- ասված է «արքայական ակումբի» պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»