Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»: Այս մասին հայտնում է «Mash на спорте» տելեգրամյան ալիքը։
Հայ կիսապաշտպանին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձով և լրացուցիչ բոնուսներով։ Ակումբների միջև բանակցություններն այժմ գտնվում են վճռորոշ փուլում։ «Կրասնոդարի» ավագին գոհացրել են ինչպես ֆինանսական պայմանները, այնպես էլ սաուդյան ակումբի չեմպիոնակամ հավակնությունները։ Սակայն «ցուլերի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին, որի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսի 30-ին։
Նշվում է, որ Սպերցյանը ցանկանում է անձամբ հանդիպել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ՝ քննարկելու իր հետագա ճակատագիրն ու ապագան։
Ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Ալ-Ահլիի» կազմում հանդես են գալիս այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են դարպասապահ Էդուարդ Մենդին, պաշտպան Մերիհ Դեմիրալը, կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսիեն և Ռիյադ Մահրեզը, ինչպես նաև հարձակվող Այվան Թոունին։


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Սենսացիա հնագիտության մեջ. մարդիկ ապրել են ջունգլիներում 150 հազար տարի առաջ
Ողբերգություն Լոս Անջելեսում․ հայկական ընտանիքում հայտնաբերվել են ամուսինների և երկու փոքր երեխաների...
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին և Յարոսլավլի նավթաբազային
Ցնցող բացահայտում․ ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում գոյություն ունի անտեսանելի սահմանների «թաքնված համակարգ»
VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում, հայկական գրեթե բոլոր աշխատանքները վաճառվել են