Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «ԹՈՒՄՈ» ԿԸՀ-ն ավարտել է ընտրությունների մասնակից ուժերի քվեաթերթիկների տպագրությունը Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ Իսպանիայում մայիսին շոգի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Դավիդե Անչելոտին մարզչական կարիերան կշարունակի Ֆրանսիայում Յուրաքանչյուրիդ քվեն է ձևավորելու ապագա խորհրդարանը, հունիսի 7-ին քվեարկի՛ր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն ժամանել է Կիև Ընտրական իրավունքի վրա ազդելու փորձ․ քաղաքացիներին սպառնում են վիրտուալ համարներից. ՆԳՆ-ն զգուշացնում է Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա «Սերունդների խաչմերուկ». անվանի կոմպոզիտորների և քոլեջի ուսանողների բացառիկ համերգ-հանդիպում Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «ԹՈՒՄՈ»ԿԸՀ-ն ավարտել է ընտրությունների մասնակից ուժերի քվեաթերթիկների տպագրությունըՌուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԱնահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀԻսպանիայում մայիսին շոգի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվելԴավիդե Անչելոտին մարզչական կարիերան կշարունակի ՖրանսիայումՅուրաքանչյուրիդ քվեն է ձևավորելու ապագա խորհրդարանը, հունիսի 7-ին քվեարկի՛րՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն ժամանել է ԿիևԸնտրական իրավունքի վրա ազդելու փորձ․ քաղաքացիներին սպառնում են վիրտուալ համարներից. ՆԳՆ-ն զգուշացնում էՍպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա«Սերունդների խաչմերուկ». անվանի կոմպոզիտորների և քոլեջի ուսանողների բացառիկ համերգ-հանդիպում Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներովՈրո՞նք են ընտրողի անձը հաստատող փաստաթղթերը․ ԿԸՀ-ն պարզաբանում էԱրևմտաեվրոպական խմբերգային արվեստը՝ «Հովեր»-ի կատարմամբԱվարտվեց Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը«Թամար» բալետային ստեղծագործությամբ մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը Մենք այս մրցաշրջանի լավագույն խաղ ցուցադրած թիմն ենք. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը` չեմպիոնության մասինԽամենեին մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին. ԹրամփՄի նոր փոդքասթի ութերորդ խորհրդանշական թողարկումըՀամապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիներըԱրցախցի ընտանիքը պետական աջակցությամբ տուն է գնել ու զբաղվում է գյուղատնտեսությամբՊոմպիդու-Մեց կենտրոնից գողացել են իտալացի նկարչի կպչուն ժապավենով պատին ամրացված բանան կոմպոզիցիան. TimesԵվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ Հայկական ռադիո 100․ համերգ ՍտեփանավանումՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխան հայտնաբերվել է և վերադարձվել ծնողներինԴիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է. տարածքը կվերականգնվիԱրձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 78 դեպք․ կան ձերբակալված և կալանավորված անձինքԱրմավիրի մարզում լցակայանի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքերԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Թրամփը Բիլ Փուլթեին նշանակել է Ազգային հետախուզության տնօրենRISE 2026․ հարթակ, որտեղ ներկայացված են նոր գաղափարներ, տեխնոլոգիական լուծումներ և պատրաստի արտադրանք (ֆոտոշարք)Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարարՄհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ընտրակաշառք տալու մասին Հակակոռուպցիոն կոմիտեն տվյալներ է ստացել ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքերԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Պարսից ծոցում. DWՖրանկոֆոնիայի դիտորդական առաքելությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքըԱբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասըՀայաստանի և Թուրքիայի գործարարները ողջունել են երկու երկրների միջև առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրըԵՄ ղեկավարությունը ագրեսիվորեն ձգտում է Ռուս ուղղափառ եկեղեցուն վտարել Հայաստանից. ՌԴ ԱՀԾԹրամփը Կոլումբիայի նախագահական ընտրություններում աջակցություն է հայտնել Աբելարդո դե լա ԷսպրիելայինԵրևանում տրոլեյբուսների ուղեգծերի փոփոխությունների մասինՊուտինը կոչ է արել բուհերում ռուսաց լեզվի առանձին ֆակուլտետներ բացելՌուսաստանը գոհ չէ Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունից․ ՌուբիոՊետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿՌոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնություններըԱՄՆ-ը սակագներ կսահմանի 60 երկրից ներմուծվող ապրանքների համարԱրծրուն Մարգարյանի սպանության գործով կրկին մեղադրանք է առաջադրվել թիկնապահներին«Լույսերի տաճարը». «Զվարթնոց» արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունիԱԹՍ-ների հարձակում Լենինգրադի մարզի վրա՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկի օրը
Հայաստան

Արցախցի ընտանիքը պետական աջակցությամբ տուն է գնել ու զբաղվում է գյուղատնտեսությամբ

Վաղարշապատ համայնքի Հովտամեջ գյուղում Արցախից տեղահանված Մարդյանների ընտանիքը պետական աջակցության ծրագրով երկհարկանի առանձնատուն է ձեռք բերել․ արդեն մեկ ամիս ապրում են սեփական տանիքի տակ: Ինը հոգանոց ընտանիքի անդամներից հինգն անչափահաս են: Հովտամեջում գյուղացիները եկամուտը հիմնականոմ  հողից են ստանում: Մարդյանները նույնպես գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Թեև արդեն կեսօր էր, ու արևը սկսել էր այրել, սակայն Գոհար Մարդյանը հողամասից դուրս չէր գալիս՝ փխրեցնում էր, քաղհան անում, մշակում: Հողի հետ աշխատանքն, ասում է, ցրում է ծանր մտքերն ու լավատեսություն ներշնչում: Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում էլ է հող մշակել, այստեղ նոր է սկսել բանջարեղենի սածիլներն ամրացնել:

«Սածիլներ ենք դրել՝ լոլիկի, բիբարի, բադրջանի, մորի ենք տնկել՝ ելակ: Ելակի սածիլները նվեր տվեցին, իսկ լոլիկի, բիբարի սածիլներն առել ենք: Էստեղ լոբի եմ ցանել, իսկ այն շարունակությունը՝ ելակ, մնացած բաց տեղում՝ կարտոֆիլ: Մենք որ եկանք այստեղ լրիվ խոտ էր, մաքրել ենք, վարել ու ցանել»:

Մայիսին  են տեղափոխվել Հովտամեջ գյուղ, հետաքրքվել են, թե  ինչ են այստեղ մշակում, ինչն է եկամտաբեր ու սկսել են տնամերձ  հողը մշակել: Նախկին խոտածածկ տարածքն արդեն վերածվել է բանջարանոցի: Մարգերում շուտով բանջարեղենը կհասունանա: Ոռոգում են կաթիլային համակարգով՝  տան ջրհորից: Գոհար Մարդյանն արդեն հասցրել է քաղել իր աճեցրած կանաչին:

Արցախից  տեղահանվել են 2023թ սեպտեմբերի 25-ին ու եկել Էջմիածին՝ պատմում է  Գայանեն: «Սկեսրայրիս քրոջ տանն ենք մնացել, հետո տեղափոխվեցինք ու 2 տարի վարձով ապրեցինք: Երկու տարի հետո քաղաքացի դարձանք: Ամուսինս «Գազպրոմ»-ում է աշխատել, ես էլ՝ թիվ 7 դպրոցում»:

ՀՀ քաղաքացիություն  ստանալով՝ լուծել են ամենակենսական խնդիրը և օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից: Արմավիրի մարզում բնակարան ձեռք բերելու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին կառավարությունը հատկացրել է 4 մլն դրամ:  Ինը հոգանոց ընտանիքում հինգն անչափահաս երեխաներ են: Տունը երկհարկանի է՝ 1000 քմ հողամասով, բայց  վաճառքի ընթացքում որոշակի խնդիրների են բախվել՝ ասում է Գայանեի աղջիկը՝ Գոհարը:

«Շատ ձգվեց այս տունն առնելու գործը, քանի որ տերը Ռուսաստանում էր, աղջկան էր լիազորել, որ կարողանա վաճառի: Տան տերերը վարկ էին վերցրել, ու դա էին փակում: Հետո խնդիրներ առաջացան հողի հետ կապված, որովհետև հողի տարածքն ավելի քիչ էր գրված, քան իրականում կար: Դրա համար նորից բերեցին, հողի տարածքը չափեցին, գրեցին ու գործարքը երկարեց»:        

Տունը որոշ չափով կահավորված է, վերանորոգված, բայց արդեն որոշել են սենյակներ ավելացնել, խոհանոցը կարգի բերել:

«Այս պահին 3 սենյակ է ու պլանավորում ենք այն կիսել ու դարձնել 4 սենյականոց տուն: Սպասում ենք, որ գումար հատկացնեն: Հավաստագրում  գումար է մնացել, սպասում ենք, որ այդ գումարը բանկը տրամադրի, այսինքն՝ մենք պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ նյութերը, բանկը կփոխանցի ու կվերանորոգենք»:      

Հովտամեջում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն․ ամբողջ տարին գյուղում  բանջերեղեն ու ծաղիկներ են մշակում: Այդ հողամասում էլ պատրաստի ջերմոց կա, բայց դեռ ծածկված չէ: Որոշել են խնդիրները հերթով  լուծելով առաջ գնալ։