ԱԹՍ-ների հարձակում Լենինգրադի մարզի վրա՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկի օրը
Հունիսի 3-ի գիշերը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են սկսել Ռուսաստանի Լենինգրադի մարզի վրա։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն Telegram-ում հայտնել է անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։
«Հակաօդային պաշտպանության ուժերը Լենինգրադի մարզի տարածքում խոցել են 50 անօդաչու թռչող սարք։ Մարտական գործողությունները շարունակվում են», - գրել է նա։ Նահանգապետը չի նշել, թե որտեղ են խոցվել անօդաչու թռչող սարքերը։ «Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել թռիչքների վրա։ Ուկրաինան չի մեկնաբանել հարձակումը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի կայքի համաձայն՝ առաջին միջոցառումները պետք է սկսվեն չորեքշաբթի՝ ժամը 10:00-ին։ Համաժողովը տեղի է ունենում Էքսպոֆորումում՝ Սանկտ Պետերբուրգի հարավում, Լենինգրադի մարզի և Պուլկովո օդանավակայանի սահմանի մոտ։ Վլադիմիր Պուտինի ելույթը ֆորումում նախատեսված է հունիսի 5-ին։
Վլադիմիր Զելենսկին նախօրեին նախազգուշացրել էր, որ ռուսական բանակը կարող է հունիսի 3-ի գիշերը կրկնել Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային հարվածը։ Նախորդ գիշեր տեղի ունեցած հարձակման ժամանակ ավելի քան 20 մարդ զոհվել է, վիրավորների թիվը 100-ից ավելի է։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ հունիսի 3-ի գիշերը Ուկրաինայի երկնքում նկատվել են ռուսական անօդաչու թռչող սարքեր։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում