Ավարտվեց Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը
Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։
7 խաղափուլերի արդյունքներով լավագույն եռյակը հետևյալն է.
1-ին տեղ՝ Արսեն Դավթյան՝ 5.5 միավոր
2-րդ տեղ՝ Բենիկ Ագասարով՝ 5 միավոր
3-րդ տեղ՝ Էդգար Հայրապետյան՝ 5 միավոր
Մրցաշարի արդյունքներով միջազգային վարպետ Արսեն Դավթյանը իրավունք ստացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-ից 16-ը Մոնտենեգրոյում:
Շնորհավորում ենք Արսենին և մաղթում հաջողություն Եվրոպայի առաջնությանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»