25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը 2026 թվականի աշխարհի առաջնության համար, որը կկայանա գալիք ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Հատկանշական է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Սեբաստիեն Դեզաբրի կողմից հրավիրված 25 ֆուտբոլիստների ցանկում է նաև Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր լիգան իր ներկայացուցիչը կունենա ֆուտբոլային աշխարհի գլխավոր ստուգատեսում։
ԿԴՀ-ի ազգային հավաքականի ամբողջական կազմը ԱԱ-2026-ի համար ունի հետևյալ տեսքը.
Պաշտպաններ. Աարոն Վան-Բիսակա, Ժեդեոն Կալուլու, Արթուր Մասուակու, Ստիվ Կապյուադի, Ռոկի Բուշիրի, Ակսել Տուանզեբե, Շանսել Մբեմբա, Դիլան Բատուբինսիկա, Ժորիս Կայեմբե-Դիտու:
Կիսապաշտպաններ. Նոա Սադիկի, Սամյուել Մուտուսամի, Էդո Կայեմբե, Նգալայել Մուկաու, Շարլ Պիկել, Նատանայել Մբուկու, Բրայան Սիպենգա, Տեո Բոնգոնդա, Գայել Կակուտա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին