ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները
Միջազգային օլիմպիական կոմիտեն հանձնարարել է հանել բելառուս մարզիկների նկատմամբ բոլոր սահմանափակումները՝ նրանց համար ճանապարհ բացելով դեպի միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի որակավորման փուլեր։
«ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն այլևս չի հանձնարարում որևէ սահմանափակում կիրառել բելառուս մարզիկների, այդ թվում՝ թիմերի մասնակցության նկատմամբ այն մրցաշարերում, որոնք անցկացվում են միջազգային ֆեդերացիաների և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպիչների հովանու ներքո»,- հայտարարել են ՄՕԿ-ում։
Մարզական պաշտոնյաներն ընդգծում են, որ սա ընդամենը հանձնարարական է, և կոնկրետ մրցաշարերին ու մարզաձևերին մասնակցելու թույլտվությունը պետք է տան դրանց կազմակերպիչներն ու միջազգային ֆեդերացիաները։ Այնուամենայնիվ, նման որոշումներ կայացնելիս ՄՕԿ-ի հանձնարարականները հաշվի կառնվեն առաջնահերթ կարգով։
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ՄՕԿ-ը հանձնարարել էր հեռացնել ռուս և բելառուս մարզիկներին ու պաշտոնյաներին միջազգային մրցաշարերից։ Այս որոշումը չի վերաբերում Ռուսաստանին. նրա դեմ պատժամիջոցները շարունակում են գործել։
Ընդ որում, ռուսների մասնակցության սահմանափակումները կիրառվել էին դեռևս մինչև մեծ պատերազմը՝ 2014-ի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերից հետո բռնկված դոպինգային մասշտաբային սկանդալի պատճառով։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս