Մարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ է
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ սպասվող դիմակայության վերաբերյալ իր ակնկալիքներով:
«Ատլետիկոն» չափազանց ուժեղ է թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում. հակառակ դեպքում նրանք պարզապես չէին հայտնվի կիսաեզրափակիչում։ Մարզադաշտում նրանց ստեղծած էներգիան, ինչպես նաև սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ են: Բայց մենք պատրաստ ենք դրան:
Կարծում եմ՝ անցած 15 տարիների ընթացքում Դիեգո Սիմեոնեն հսկայական աշխատանք է կատարել՝ ամբողջությամբ կերպարանափոխելով ակումբը: Ես միշտ հիացել եմ նման մարդկանցով։ Սիմեոնեի կապն «Ատլետիկոյի» հետ շատ ամուր է։ Նա իսկական օրինակ է բոլորիս համար:
Մեզ համար մեծ պատիվ է երկրորդ տարին անընդմեջ լինել այստեղ՝ Չեմպիոնների լիգայի լավագույն քառյակում: Սա հիանալի հնարավորություն է, և մենք մտադիր ենք այն լիարժեք օգտագործել: Միջազգային հանդիպումների ժամանակ, ցանկացած մարզադաշտում մենք արդեն ապացուցել ենք, թե ինչի ենք ընդունակ։ Պետք է խաղանք հենց այդ վստահությամբ և հաղթելու մեծագույն ցանկությամբ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մադրիդյան ակումբը երկու խաղերի արդյունքում 3:2 հաշվով ծանրագույն պայքարում առավելության էր հասել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ, իսկ «զինագործները» նույն փուլում երկու խաղերի գումարային 1:0 հաշվով պայքարից դուրս էին թողել Լիսաբոնի «Սպորտինգին»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»