Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում
Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն անկեղծացել է իր կյանքի ծանրագույն շրջանի մասին՝ խոստովանելով, որ կնոջից բաժանվելուց հետո կորցրել է իր ողջ ունեցվածքը։ The 5th House փոդքասթի եթերում կոտդիվուարցի նախկին ֆուտբոլիստը պատմել է, որ ժամանակին Անգլիայում ունեցել է բազմաթիվ տներ և ավտոմեքենաներ, սակայն ապահարզանից հետո զրկվել է ամեն ինչից, այդ թվում՝ ֆինանսական միջոցներից։ «Ինձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվում», - դառնությամբ նշել է նա։
Ամենամեծ հարվածն Էբուեի համար, սակայն, ընտանիքի հետ կապի խզումն է եղել։ Նրա խոսքով՝ իր որդին ընդունվել է Լոնդոնի «Չելսիի» ակադեմիա, բայց իրեն անգամ չեն տեղեկացրել այդ մասին. «Արդեն հինգ տարի է՝ մեր կապը կտրվել է, և դա ինձ անչափ ցավ է պատճառում»։
2016 թվականին ՖԻՖԱ-ն Էբուեին մեկ տարով որակազրկել էր՝ գործակալներին 850 հազար ֆունտ ստեռլինգ պարտք լինելու պատճառով։ Հենց այդ նույն տարում էլ պաշտպանը ստիպված եղավ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նա իր ֆուտբոլային ճանապարհի մեծագույն և լավագույն հատվածն անցկացրել է հենց «Արսենալում»՝ լոնդոնյան ակումբի գույները պաշտպանելով 2004-ից 2011 թվականներին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»