Գուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին թերահավատորեն է վերաբերվում ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին։ «Մոուրինյուն հիանալի մարզիչ է, բայց, իմ կարծիքով, նրա լավագույն տարիներն արդեն անցյալում են։ Նա աշխատեց «Ֆեներբահչեում», ապա դժվարին ժամանակահատվածում գլխավորեց «Բենֆիկան»։ Ներկայումս կան շատ ավելի լավ վիճակում գտնվող մասնագետներ, որոնց ես կնախընտրեի տեսնել այդ պաշտոնում», - Գուտիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «արքայական» ակումբը երեք մրցաշրջանի ընթացքում նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել երկրի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։ Ժոզե Մոուրինյուն գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»․ նրա գործող պայմանագրի ժամկետը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»