Ջեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում», հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում: Ըստ բրիտանական The Sun պարբերականի՝ ֆուտբոլիստը ընկերների հետ հանգստանալիս քնել է Մանչեսթերի բարերից մեկի տանիքին։
Ականատեսի խոսքով՝ ընկերները փորձել են արթնացնել նրան, իսկ նման վիճակի պատճառը, ենթադրաբար, եղել է ալկոհոլի չարաշահումը։ Աղբյուրի համաձայն՝ վիրահատությունից ապաքինվող Գրիլիշն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և չի դիտարկվում որպես Անգլիայի ազգային հավաքականի թեկնածու՝ առաջիկա Աշխարհի առաջնության համար։
Ավելի վաղ՝ մարտին, ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում հրապարակումներ էր արել ապաքինման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ «քրտնաջան աշխատում է՝ էլ ավելի ուժեղ վերադառնալու համար»։ Այն ժամանակ նա աստիճանաբար գիպսից անցնում էր պաշտպանիչ կոշիկի և ոտքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հատուկ սկուտեր էր օգտագործում։
Սակայն, չնայած վերականգնողական պրոցեսին, ավելի ուշ նրան կրկին նկատել են տարբեր միջոցառումների և խնջույքների ժամանակ։ Մասնավորապես, նա «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ մեկնել էր Հռոմ՝ նշելու վերջինիս կնոջ ծննդյան տարեդարձը։
Գրիլիշը վաղուց հայտնի է որպես խնջույքների և աղմկոտ հավաքույթների սիրահար. նախկինում ևս նա աչքի է ընկել թանկարժեք երեկույթների կազմակերպմամբ և խաղադաշտից դուրս իր ապրելակերպի պատճառով հաճախ դարձել տաբլոիդների գլխավոր հերոսը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան