Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վերջին մարզումներն են անցկացրել Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Հունահռոմեականների պայքարում հանդես կգան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Ազատ ոճի հավաքականում հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ թիմը Եվրոպայի առաջնությանը ներկայանում է երիտասարդացված կազմով։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է, որ նախապատրաստական փուլը ներառել է ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր։
«Նորմալ վիճակում ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում արդեն կտեսնենք, թե ով ինչպես կկարողանա իրեն դրսևորել մրցագորգում։ Երիտասարդներին հնարավորություն ենք տալիս ձեռք բերել փորձ»,- ասել է մարզիչը։
Արմեն Բաբալարյանը նաև հայտնել է, որ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բուժում է ստացել Գերմանիայում և ստիպված է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը: 97 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնի Հայկ Խլոյանը:
«Հայկն այսօր իր մարզավիճակի ամենաբարձր մակարդակի վրա է, իսկ Արթուրը հիմա գորգի վրա է, բուժվել է Գերմանիայում, մեկ ամիս բուժումներ է ստացել, հիմա փորձում է կարգավիճակը բարելավել: Նա հիմա գտնվում է բուժումների մեջ, բայց պարապում է. բաց է թողնելու միայն այս Եվրոպայի առաջնությունը»,- ասել է Արմեն Բաբալարյանը:
Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ թիմի առաջատարներից Արման Անդրեասյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
«Մրցաշարի մասնակիցներից ակնկալում եմ որակյալ գոտեմարտեր և հույս ունեմ, որ նրանք լիարժեք կկարողանան դրսևորել իրենց հնարավորությունները»,- նշել է գլխավոր մարզիչը։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 20-26-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...