Բարսելոնան ավելի շուտ ևս մեկ կարմիր քարտ կստանա, քան կհաղթի Ատլետիկոյին
Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան թերահավատորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» արգելքը հաղթահարելու՝ «Բարսելոնայի» շանսերին։
«Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» ավելի շուտ ևս մեկ կարմիր քարտ կստանան, քան կհաղթի «Ատլետիկոյին»։ Վերջին շրջանում խաղադաշտից հեռացումները նրանց համար սովորություն են դարձել։ Ես լիովին վստահում եմ Դիեգո Սիմեոնեին և նրա խաղացողներին։ Նրանք իսկական մարտիկներ են, գերազանց են նախապատրաստված և պատրաստ են կանգնեցնել «Բարսելոնային»», - Էվրայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 14-ին Մադրիդում։ Նախորդ շաբաթ կայացած առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...