Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ
Ապրիլի 7-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռումինացի անվանի ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն։
Լեգենդար մասնագետի մահվան կապակցությամբ իր սոցիալական էջերում հուզիչ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 2010-2013 թվականներին Լուչեսկուի գլխավորությամբ հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»։
Հայ ֆուտբոլիստը հրապարակել է համատեղ հին լուսանկար և կից կատարել հետևյալ գրառումը.
«Պարոն, դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք, ով ինձ հնարավորություն տվեց մեծանալ և սկսել իմ միջազգային կարիերան: Ես միշտ երախտապարտ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք իրականացնել այն, ինչի մասին երազել եմ մանկուց: Շնորհակալ եմ ձեր ղեկավարության, վստահության և ինձ օգնելու համար, որն ինձ օգնեց դառնալ այն խաղացողն ու անձը, որը ես այսօր եմ: Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի: Հանգչիր խաղաղությամբ, Պարոն: Դուք միշտ առանձնահատուկ տեղ կունենաք իմ սրտում: Սիրտս լալիս է…»,- գրել է Մխիթարյանը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել