Այսօր մակարդակը միջակ է և շատ համեստ
Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կոշտ է արձագանքել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հարցում իր երկրի գլխավոր թիմի հերթական ձախողմանը։
«Իտալիան արդեն դարձել է համաշխարհային ֆուտբոլի ծաղրանքի առարկան։ Դժվար է ներել անընդմեջ երեք աշխարհի առաջնություն բաց թողնելը։ Ինչպե՞ս կարող է նման հեղինակավոր հավաքականը բաց թողնել մրցաշարերի նման շարք։ Աշխարհի քառակի չեմպիոններն արդեն քսան տարի է՝ աշխարհի առաջնություններում ոչ մի գոլ չեն խփել։ Նախկինում մենք ունեինք համաշխարհային մակարդակի խաղացողներ, իսկ այսօր մակարդակը միջակ է և շատ համեստ», - Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Mondo Primavera-ն։
Հիշեցնենք, որ այս պարտությունից և ձախողումից հետո Իտալիայում պաշտոնանկությունների ալիք է սկսվել։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին արդեն հայտարարել է Գաբրիելե Գրավինան։ Ազգային հավաքականի պատվիրակության ղեկավարի պաշտոնը լքել է նաև լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար անցումային խաղում Իտալիան 11-մետրանոցներով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինային (հիմնական և լրացուցիչ ժամանակը՝ 1:1, 4:1)։ Իտալիայի հավաքականը բաց կթողնի երրորդ աշխարհի առաջնությունն անընդմեջ։ Նշենք, որ Մունդիալում իտալացիները վերջին անգամ հանդես են եկել 2014 թվականին։


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
Թեժ գիշեր Վաշինգտոնում
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Երևանը կրկին կապրի գինու ռիթմով