Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան կիսաեզրափակիչում է
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչ փուլի վերջին մասնակիցը։ Ուղեգիրը նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիան»։ Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կայացավ Գյումրիում, որտեղ երևանյան ակումբը հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց տեղի «Շիրակի» նկատմամբ։ Գրանցվեց 2։0 հաշիվը հօգուտ հյուրերի։
Հատկանշական է, որ հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում. դիմակայության ելքը վճռեցին գանացի հարձակվող Պոլ Այոնգոյի և բրազիլացի կիսապաշտպան Ուելթոնի դիպուկ հարվածները։
Քանի որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ևս «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել նվազագույն (1:0) հաշվով, երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով թիմն անխոչընդոտ շարունակում է պայքարը պատվավոր տիտղոսի համար։
Այսպիսով, վերջնականապես ձևավորվեց գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցների կազմը։ Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն գործող գավաթակիր «Նոան», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան», ինչպես նաև Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկը»։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը