Պարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք դիտարկում է իր թեկնածության առաջադրումն ակումբի նախագահի առաջիկա ընտրություններում։ Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստն այժմ Լա Լիգա 2-ում հանդես եկող «Անդորրա» ակումբի սեփականատերն է (թիմն այս պահին զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը)։
«Կառաջադրվե՞մ արդյոք «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում: Ես արդեն երեք տարի է՝ Քինգս Լիգայում եմ, և ինձ դա հավերժություն է թվում։ Իսկ դուք ինձ հարցնում եք մի բանի մասին, որը պետք է տեղի ունենա հինգ տարի անց: Այսօր չեմ կարող հստակ պատասխան տալ: Հաշվի առնելով, որ «Անդորրան» ինձ է պատկանում, չեմ կարծում, թե կարող եմ որևէ պաշտոնի համար առաջադրվել: Պարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ:
Շատ բան պետք է փոխվի, որպեսզի ես նման քայլի գնամ: Երբ 2018 թվականին եկա «Անդորրա», մամուլի ասուլիսի ժամանակ, երբ դեռ հինգերորդ դիվիզիոնում էինք, ասացի, որ մենք լսելու ենք Չեմպիոնների լիգայի օրհներգը: Այն ժամանակ մենք հինգերորդ դիվիզիոնում էինք, իսկ հիմա արդեն երկրորդում ենք: Իմ առջև դրված է մի խնդիր, որը գրեթե անիրագործելի է, բայց ես պայքարելու եմ դրա համար»,- Պիկեի խոսքերն է մեջբերում DJMario յութուբյան ալիքը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան